Դեսպան Մուրադ Մուրադյանի հանդիպումները Իրաքի նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Բաղդադի նահանգապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 18, 2010 18:32

Դեկտեմբերի 15-ին Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահի աշխատակազմի ղեկավար Նասիր Այիֆ

Ալ-Անիի (Naseer Ayif Al-Ani) հետ:

Հանդիպման սկզբում դեսպան Մուրադյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն` ուղղված Իրաքի Նախագահին: Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Կարեւորվել է մոտ ապագայում բարձրաստիճան փոխադարձ այցերի կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանության շուտափույթ բացումը:

Նույն օրը դեսպան Մուրադյանը հանդիպել է Բաղդադի նահանգապետ

Սալահ Աբդել Ռազաքի (Salah Abdel Razaq) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական, ներդրումային, մշակութային հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները: Կարեւորվել է փոխադարձ այցերի իրականացումը: Բաղդադի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել այցելել Երեւան եւ իր հերթին հայաստանյան պատվիրակություն ընդունել Բաղդադում` նշելով, որ նման այցերը հնարավորություն կտան առավել լավ ճանաչել միմյանց եւ ուսումնասիրել մայրաքաղաքների հնարավորությունները: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2011թ. ընթացքում կազմակերպել ցուցահանդես եւ գործարար ֆորում:

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply