Չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել Մերկելը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2010 14:57

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը չհայտարարված այց է կատարել Աֆղանստանի հյուսիսային մաս, որտեղ տեղաբաշխված է ՆԱՏՕ-ի գերմանական քանակակազմը: Բեռլինի կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ Մերկելը և Գերմանիայի պաշտպանության նախարարը ժամանել են Քունդուզ:  Աղբյուրը այլ մանրամասների մասին հրաժարվել է իրազեկել: Այժմ Աֆղանստանում ծառայում է բունդեսվերի `մոտավորապես 5 հազար զինվոր, որոնք ծառայում են միջազգային անվտանգության ուժերում; Ավելի վաղ` տեղեկացվել է, որ Գերմանիան իր քանակակազմը Աֆղանստանից դուրս կբերի 2011 թվականի վերջին: Associated Press-ի տեղեկատվությամբ` ուրբաթ գիշերը  Փուլի Հումրի գավառում հրազենից զոհվել է գերմանացի 21-ամյա զինվորը:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply