Ադրբեջանը ձգտում է Ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման` չբացառելով այլ տարբերակները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2009 16:59

d5a1d5acd5abd687Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չորեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ, հայտարարել Է, որ Ադրբեջանը ձգտելու Է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հասնել բացառապես երկրի տարածքային ամբողջականության հիման վրա: «Տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնականն Է»,-ասել Է Ալիեւը: «Մենք ոչ մի հետքայլ չենք անի: Համաշխարհային հանրակցությունը պաշտպանում Է մեր դիրքորոշումը, ազդեցիկ միջազգային կազմակերպությունների որոշումները մեր օգտին են»,-ընդգծել Է Ալիեւը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահի խոսքով` բանակցությունների սեղանին «Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատման մեխանիզմ չկա ու չի կարող լինել»: Ալիեւը նշել Է, որ Ադրբեջանը ձգտում Է հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման, սակայն չի բացառել նաև մյուս տարբերակները:

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply