Պետական բյուջեում Հայաստանի հանքարդյունաբերության մասնաբաժինը ընդամենը1,37% է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 18, 2010 13:29

Հայաստանի պետական բյուջե բազմամետաղային հանքավայրեր շահագործող, երկրից ոսկի, պղինձ, մոլիբդեն, ցինկ եւ այլ գունավոր եւ հազվադեպ մետաղներ արտահանող ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերություններից մուտք գործող գումարային եկամուտը կազմել է բյուջեի ամբողջ եկամտային մասի ընդամենը 1.37%-ը: 2010թ. պետական բյուջեի եկամտային մասը եղել է  742 միլիարդ դրամ (մոտ 2 միլիարդ դոլլար):

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետբյուջե է մուծել  6 337. 128,9 միլիոն դրամ կամ 17,6 միլիոն դոլլար եւ ամենախոշոր հարկատուների ցուցակում  զբաղեցնում է 8-րդ տեղը: «Deno Gold Mining» ընկերությունը մուծել է 1 490 090,1 միլիոն դրամ կամ  4, 140 միլիոն դոլլար եւ զբաղեցնում է 42-րդ տեղը: «GeoProMining» ընկերությունը մուծել է 953 162,5 միլիոն դրամ կամ 2, 648 միլիոն դոլլար եւ զբաղեցնում է 63-րդ տեղը: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» մուծել է 723 593,7 միլիոն դրամ կամ 2 միլիոն դոլլար եւ զբաղեցնում է 83-րդ տեղը: Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը մուծել է 310 194,9 միլիոն դրամ կամ  861 652  հազար դոլլար, զբաղեցնում է 210-րդ տեղը:

Դիտվել է 1815 անգամ:
Print Friendly

Leave a Reply