Համագումարի Թերջենյան-Թոմաս Կամավորական Ծրագրի Դիմում Հայտերի Վերջնաժամկետը Երկարաձգվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 18, 2010 13:25
Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) մինչև  2011 թվականի հունվարի 10-ը երկարաձգում է Վաշինգտոնում անցկացվող Համագումարի 2011 թվականի Թերջենյան-Թոմաս Կամավորական Ծրագրի դիմում հայտերի հանձման վերջնաժամկետը:

Ութ շաբաթ տևող ամառային ծրագիրը, որը արդեն 34 տարի է ինչ գործում է, ազգությամբ հայ ուսանողներին հնարավորություն է տալիս աշխատել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում և միաժամանակ մասնակցել կրթական, սոցիալական և մշակութային միջոցառումներին: Վաշինգտոնի ծրագրին մասնակցող ուսանողները ըստ իրենց մասնագիտական կրթության և նախասիրությունների կտեղավորվեն կոնգրեսական գրասենյակներում, վերլուծական կենտրոններում, լրատվական գործակալություններում և կառավարական կառույցներում:

Ուսանողները հնարավորություն կստանան քննարկել ամերիկահայերին հուզող խնդիրները Կոնգրեսի անդամների և հայտնի գիտնականների հետ իրենց հանդիպումների ընթացքում «Կապիտոլիումի մտահաղացումների և դասախոսությունների» ծրագրի շրջանակներում: Շուրջ 900 ուսանող մասնակցել են այս կամավորական ծրագրում, որը գործում է1977 թվականից ի վեր:

Վաշինգտոնում անցկացվող Համագումարի Թերջենյան-Թոմաս Կամավորական ծրագրի մասնակի կամ ամբողջական ֆինանսավորումը մրցութային է: Դիմում հայտերը կարող եք գտնել Համագումարի կայքում www.aaainc.org.

Համագումարը նմանատիպ ծրագիր է անցկացնում նաև Երևանում: Երևանի ծրագիրը, որը 11-րդ տարին է գործում, ուսանողներին հնարավորություն է տալիս ապրել և աշխատել պատմական և մշակութային ամենահարուստ երկրներից մեկում: Ուսանողները կարող են աշխատել հայ կառավարական կառույցներում, հասարակական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում, լրատվական գործակալություններում,  ինչպես նաև հնարավորություն կստանան հանդիպել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարձր պաշտոնյաների հետ և  շրջագայել երկրով մեկ:

Հայաստանում անցկացվող Համագումարի ծրագրի դիմում հայտերի հանձման վերջնաժամկետը 2011 թվականի փետրվարի 15-ն է:

Կամավորական ծրագրերի կամ դիմում հայտերի հետ կապված այլ տեղեկությունների համար կարող եք կապվել Վաշինգտունում կամավորական ծրագրի ղեկավար Ջոզեֆ Պիատի հետ  (202) 393-3434, ներքին 336 հեռախոսահամարով կամ jpiatt@aaainc.org էլ. հասցեով:

Համագումարի Թերջենյան-Թոմաս Կամավորական Ծրագիրը իրականություն է դարձել շնորհիվ Հուշահամալիրի Հիմնադրամի, որը հիմնվել է Արամ Թերջենյանի, Էյնի Թոմասի և Ֆլորենս Թերջենյանի նվիրաբերություններով:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply