Հենրիխ Մխիթարյանի թիմը կխաղա «Ռոմայի» հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 18, 2010 13:15
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլում հանդիպելու է Հռոմի «Ռոմա» ակումբի ետ: Դա հայտնի է դարձել Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանությունից հետո: Միմյանց հետ կմրցեն նաև ՉԼ մրցաշարի ներկայիս գավաթակիր «Ինտերը» և Մյունխենի «Բավարիան», իսպանական «Բարսելոնա» և Լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական «Լիոնը» և Մադրիդի «Ռեալև», իտալական «Միլանը» և Լոնդոնի «Տոտենհեմը», իսպանական «Վալենսիան» և գերմանական «Շալկե-04» ակումբը: Ֆրանսիական «Մարսելը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», դանիական «Կոպենհագենը» և Լոնդոնի «Չելսին»: Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 15-16-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի 22-23-ին:






Facebook
Tweet This
Email This Post
