Նոբելյան մրցանակի հավանական թեկնածու Մայքլ Ջեքսոնի մահվան համար մեղադրում են նրա անձնական բժշկին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 28, 2009 17:13

michael-jacksonՄայքլ Ջեքսոնի մահվան պատճառ է դարձել քնաբերի մեծ չափաբաժինը, որ ներարկել է երգչին նրա անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը. նա ընդունել է իր մեղքը՝ հայտարարելով, որ երգչի մահվանից մի քանի ժամ առաջ նրան ներարկում է կատարել. այս մասին գրում է «www.mk.ru» («Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթ) կայքը:

Մինչ այս Մյուրեյի փաստաբանը բժշկին առաջադրված մեղադրանքները հերհյուրանք էր համարում:

Հետաքննությունը պարզել է, որ Ջեքսոնը պարբերաբար թունդ քնաբերներ էր ընդունում վերջին 2 տարվա ընթացքում: Նրա մահվան օրը՝ հունիսի 25-ին, բժիշկը կեսգիշերին մոտ Ջեքսոնին ներարկում է կատարել:

Տոքսիկական ստուգումը պարզել է, որ Ջեքսոնի սիրտը կանգ է առել «Պրոպոֆոլ» դեղի պատճառով, որը վաճառվում է միայն բժիշկների հատուկ դեղատոմսով:

Մինչ հետաքննվում է երգչի մահվան պատճառը, Ջեքսոնի երկրպագուները պահանջում են «Նոբելյան կոմիտեից» փոփի արքային տալ 2010-ի «Խաղաղության մրցանակ»-ը. երգչի թեկնածությունը ներկայացնելու համար երկրպագուներն ինտերնետում ստորագրահավաք են սկսել:

Այս նախաձեռնությանն արդեն միացել է 4 հազար մարդ: Նախաձեռնության հեղինակները, ըստ «interfax.ru»–ի, ակնկալում են հավաքել 1 մլն ստորագրություն: Սակայն անգամ 1 մլն ստորագրությունների դեպքում «Խաղաղության մրցանակ»-ը Ջեքսոնին չի տրվի, քանի որ այն չի կարող որևէ մեկին շնորհվել հանրության պահանջով:

«Խաղաղության մրցանակ»-ի թեկնածուների կարող են առաջադրել միայն կառավարությունների ներկայացուցիչները, աշխարհահռչակ գիտնականները և նախորդ տարիների մրցանակակիրները:

«Խաղաղության մրցանակ»-ի դիմումները Նոբելյան կոմիտեն ընդունելու է սեպտեմբերին, իսկ հավանական թեկնածուների անունները հայտնի կդառնան հոկտեմբերին:

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply