Հայաստանում կբացվի Իսպանիայի դեսպանությունը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 18, 2010 1:02
Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Իսպանիայի խորհրդարան, ուր հանդիպել է տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տարածաշրջանային եւ միջազզային հարցերի շուրջ:
Իսպանացի պատգամավորները բարձր գնահատեցին Մադրիդում դեսպանություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը` նշելով, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Մադրիդում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպում ունեցավ իսպանահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պատասխանեց իսպանահայերի բազմաթիվ հարցերի:






Facebook
Tweet This
Email This Post
