2011-ին կնշվի Անի մայրաքաղաքի 1050 ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 18, 2010 0:43

2011 թվականը հայ իրականության համար կլինի մեծ հոբելյաններով հարուստ տարի: Մենք կնշենք հայոց նորանկախ երկու հանրապետությունների 20 ամյակները: 2011 թվականին լրանում է Անի մայրաքաղաքի 1050 ամյակը:

961 թվականին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին Անին մայրաքաղաք հռչակեց` Կարսից այնտեղ փոխադրելով թագավորության գահը: Հանրահայտ է, թե ինչպիսի մեծ դերակատարում է ունեցել Անի մայրաքաղաքը հայության կյանքում իր եկեղեցիներով, պատմամշակութային անզուգական արժեքներով: Այն մեր ժողովրդի տաղանդի ապացույցն է եւ հայության հպարտությունը:

Կործանումից եւ ավերակվելուց հետո էլ մեր ժողովրդի համար ամենանվիրական վայրերից է: Անինն նաեւ համաշխարհային քաղաքակրթական ժառանգության կարեւոր հուշարձաններից է: Անի մայրաքաղաքի հոբելյանի նշումը կլինի ոչ միայն հարգանքի տուրք մեր նախնիների ու նրանց ստեղծագործ հանճարի նկատմամբ, այլեւ լավագույն առիթ է աշխարհին ներկայացնելու մեր մշակութային արժեքները` քարոզել եւ տարածել դրանք:

Հոբելյանական տարին հավուր պատշաճի նշելու համար անհրաժեշտ է Հայաստանում եւ Սփյուռքի համայնքներում անց՟կացնել գիտաժողովներ, կատարել գիտական եւ հանրամատչելի գրքերի հրատա՟րակություններ, թողարկել DVD-ներ, պատրաստել հեռուստատեսային ծրագրեր, գիտա՟հանրամատչելի հաղորդաշարեր ու ֆիլմեր, մուլտֆիլմ եւ այլն:

Դիմելով մեր ժողովրդին` աշխարհասփյուռ հայությանն աշխարհի բոլոր անկյուններում, կոչ ենք անում նշել նվիրական այս հոբելյանը: Միաժամանակ պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները` հոբելյանն ավելի համակարգված ու հավուր պատշաճի նշելու նպատակով:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է 2142 անգամ:
Print Friendly

Leave a Reply