Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 18, 2010 0:16

2010թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում կայացավ ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ տարվա արձանագրությամբ հաստատված և կատարված հարցերը, նախանշվեցին հետագա խնդիրները: Քննարկումների արդյունքում հատկանշական էին ռազմատեխնիկական համագործակցության, ՀՀ տարածքում համատեղ վերանորոգման կենտրոնների և սերվիսների ստեղծման հարցերը:
Հայկական կողմի համանախագահ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանը և ռուսական կողմի համանախագահ` ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ.Բիրյուլինը ստորագրեցին ամփոփիչ Արձանագրություն, ինչպես նաև ձեռք բերվեց պայմանավորվածություն` 2011թ. միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը Երևանում անցկացնելու վերաբերյալ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply