Նախագահ Սերժ Սարգսյանի նոր նշանակումները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 17, 2010 20:04
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով` դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով Նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից:







Facebook
Tweet This
Email This Post
