Վարչապետը շնորհավորել է իր ուկրաինացի գործընկերոջը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 17, 2010 19:41
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին: Ուղերձում մասնավորապես ասված է. “Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում եմ առողջություն, խաղաղություն և երջանկություն, ինչպես նաև հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր դժվարին աշխատանքում` ի բարօրություն Ուկրաինայի ժողովրդի”:






Facebook
Tweet This
Email This Post
