«Բարսելոնայի» երկրպագուները ջերմորեն դիմավորեցին Զլատան Իբրահիմովիչին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 28, 2009 16:54

zlatanԿատալոնիայի գլխավոր` «Կամպ նոու» մարզադաշտում կայացավ թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչի շնորհանդեսը: Նա կրելու է 9 համարի մարզաշապիկը: Ֆուտբոլասերները ջերմորեն դիմավորեցին թիմի նորեկին: Շվեդիայի հավաքականի հարձակվողը 5 տարով պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» ղոկավարութրյան հետ:

Եթե որևէ ակումբ ցանկանա գնել այդ ֆուտբոլիստին, առանց կատալոնյան ակումբի ներկակացուցիչների համաձայնության, պետք է վճարի 250 մլն եվրո: Որպես փոխհատուցում` կատալոնացիները նրա նախկին ակումբին` իտալական «Ինտերին» վճարել էին 46 մլն եվրո, և  կամուրունցվի հարձակվող Սամուե Էտօ’oին զիջել բելառուս կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբին:

Վերջինս իտալական ակումբում պետք է խաղա մեկ տարի վարձավճարով: Հանդիպմանը ներկա 60 հազար ֆուտբոլասերներին  Իբրահիմովիչն ասել է. «Ես այստեղ եմ եկել սովորելու և խաղալու այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Չավին, Մեսսին, Տուրեն, Պույոլը… Կփորձեմ իմ թիմակիցների հետ միասին հաղթել հնարավոր բոլոր մրցաշարերում: Ցանկանում եմ մրցաշրջանի ընթացքում 25 գնդակից ավելի խփել հակառակորդ թիմերի դարպասները»:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply