ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2010 19:20

Է.Բիրյուկովը շնորհակալություն  է հայտնել նախարար Մ.Վարդանյանին` գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի կողմից իր թեկնածությունը պաշտպանելու համար:
Նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մասնակցում է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականացվող “Կովկասի եւ ԱՊՀ արեւմտյան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ” նախագծի աշխատանքներին: Մասնավորապես նախանշվել են լոգիստիկ կենտրոնի տարածքին երկաթգծի եւ ավտոճանապարհի մոտեցման հանարվոր տարբերակները, ինչպես նաեւ վերջիններիս` “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու եւ Երեւան շրջանցի հետ միացման հնարավորությունները:
Մ.Վարդանյանը հայտնել է, որ 2011թ.-ին կայանալիք ՏՐԱՍԵԿԱ երկրորդ ներդրումային համաժողովի ընթացքում նախարարության կողմից կներկայացվեն մի շարք ծրագրեր:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply