Լեհաստանը չի ընդունում Տու-154 ինքնաթիռի աղետի ռուսական հետաքննության վարկածը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2010 17:26

Միջպետական օդագնացության հանձնաժողովի հաշվետվությունը` Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ինքնաթիռի աղետի վերաբերյալ, չի կարող ընդունվել այն տեսքով, ինչ տեսքով ներկայացրել է ռուսական կողմը: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ընթացող Եվրամիության գագաթնաժողովում: 1 օր առաջ Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը Մոսկվա է ուղարկել 150 էջանոց մեկնաբանություններ` հաշվետվության վերաբերյալ, որը Վարշավան ստացավ հոկտեմբերի 20-ին: Այժմ միջպետական օդագնացության հանձնաժողովն իր տրամադրության տակ ունի հաշվետվության վերջնական վարկածը, որը կդառնա հանրության սեփականությունը: Փաստաթղթի առաջնային տարբերակը չի հրապարակվել: Լեհերի մեկնաբանությունների պաշտոնական բովանդակությունը չի հրապարակվում: Հայտնի է, որ ռուսական կողմի վարկածով`ինքնաթիռի աղետի պատասխանատվությունը բարդվում է օդաչուների վրա, այն դեպքում, երբ Վարշավան կարծիք է հայտնել, որ մասնակցող կողմը ևս մասնակի  մեղավորություն ունի: Լեհաստանի ներքին գործերի նախարար Եժի Միլլերը ազդեցիկ`         Gazeta Wyborcza, հրատարակությանը ասել է, որ հարց է ծագում, թե ինչու է հաշվետվությունում բացակայում  վայրէջքի  շուրջ ընթացած` Սմոլենսկի մոտակայքի օդակայանի և Մոսկվայի միջև բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Միլլերի խոսքով` եթե Ռուսաստանը հաշվետվության մեջ ուղղումներ չանի, ապա միջպետական օդագնացության հանձնաժողովը կհրապարակի լեհական կողմի առարկումները:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply