Քննարկվել է ՀՀ զինված ուժերի ԱՄՆ եվրոպական հրամանատարության հետ համագործակցությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 17, 2010 16:59

Դեկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Հայաստան այցելած ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերիին ընդունեց նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ զինված ուժերի ԱՄՆ եվրոպական հրամանատարության հետ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Դեր ծովակալ Մոնտգոմերին այցելեց նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադը, որտեղ նրան ներկայացվեց բրիգադի կարողությունները, խնդիրները և միջազգային առաքելություններում անցած ուղին:

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply