Չեռնոգորիան ստացել է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 17, 2010 16:55
Եվրամիության 27 երկրների ղեկավարները , ովքեր երկօրյա գագաթնաժողով են անցկացնում Բրյուսելում, դեկտեմբերի 17-ին հավանության են արժանացրել Չեռնոգորիային Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը: Ավելի վաղ` համապատասխան հրահանգներով հանդես է եկել Եվրահանձնաժողովը: ԶԼՄ-ները ակնարկում են, որ Չեռնոգորիան Եվրամիության անդամակցության համար հայց է ներկայացրել 2008 թվականի դեկտեմբերին: 2010 թվականի մայիսի 1-ին Չեռնոգորիան ստացել է ասոցացված անդամի կարգավիճակ, սա Եվրամիությունում նախաստորագրվել է2007 թվականի հոկտեմբերին և ուժի մեջ է մտել միայն 2010 թվականին:






Facebook
Tweet This
Email This Post
