Ամերիկացիները կոչել են ամենավրդովեցուցիչ բառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2010 16:16

ԱՄՆ-ի բնակիչները ընտրել են բառեր և արտահայտություններ, որոնք զայրացրել են նրանց 2010 թվականի ընթացքում: Հակավարկանիշում հայտնվել են 5 բառ և արտահայտություն: Առաջին տեղը զբաղեցրել է Whatever բառը, որը թարգմանաբար նշանակում է`անկարևոր,  ոչ լավ, ինչ էլ որ ևն: Այս բառը վրդովեցուցիչ են համարել հարցվածների 39 տոկոսը: Երկրորդ տեղում Like բառն է` նման, որի օգտին քվեարկել է հարցվածների 28 տոկոսը: Երրորդ դիրքում «Հասկանում ես, ինչի մասին եմ խոսում ես`You know what I mean: Հակավարկանիշում հայտնվել է` «անկեղծ ասած» արտահայտությունը`To tell you the truth: Ուշագրավ է, որ Whatever բառը նույնօրինակ վարկանիշի առաջին տեղում  հայտնվել է նաև 2009 թվականին: 2009 թվականին զայրացուցիչ արտահայտություն է համարվել` «ինչ կա` կա»արտահայտությունը` It is what it is)-ը:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply