Քննարկել են մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | December 17, 2010 15:59

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն  այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջեւ կապերի խորացման եւ մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ եւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ այն կարեւորելով ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակզմի մամլո գրասենյակը:

Դիտվել է 1985 անգամ:
Print Friendly

Leave a Reply