Ջորջ Բուշի թոռնուհին ամուսնանում է նշանավոր հրեայի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2010 15:51

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի թոռնուհին` Լորեն Բուշը,  հաջորդ տարի  կամուսնանա նշանավոր ոճաբան Ռալֆ Լորենի տղայի` Դևիդի հետ: Տաբլոիդները հույս են հայտնել, որ ամուսնությունից հետո Բուշի թոռնուհին իրեն կանվանի Լորեն Լորեն:

Դևիդ Լորենը 13 տարով մեծ է Լորեն Բուշից և  իր հոր`Polo Ralph Lauren ընկերության փոխնախագահն է: Լորենը և Դևիդը ծանոթացել են 2004 թվականին` մի երեկոյի ժամանակ: Բուշի թոռնուհու ամուսնության ծանուցումը հրապարակվել է Չելսի Քլինթոնի և հրեա բանկիր Մարկ Մևզինսկու ամուսնությունից կես տարի անց:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply