Լողորդ Միքայել Քոլոյանը 200 մասնակիցների պայքարում ցույց է տվել 70-րդ արդյունքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 28, 2009 16:10

Հռումում ջրային մրզաձևերի աշխարհի առաջնության շրջանակում անցկացված 200 մ ազատ ոճով լողի մրցումներում Միքայել Քոլոյանը բարելավել է Հայաստանի ռեկորդը:

Երևանցի լողորդը, մրցատարածությունը հաղթահարելով 1րոպե 53,5 վայրկյանում, 200 մասնակիցների պայքարում ցույց է տվել 70-րդ արդյունքը: Փոքր սփոփանք պետք է համարել այն, որ Քոլոյանը բարելավել է իրեն իսկ պատկանող Հայաստանի ռեկորդը:

Դիտվել է 1855 անգամ:
Print Friendly

Leave a Reply