Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են անծանոթ թռչող օբյեկտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2010 15:04

Իսրայելի ռազմաօդային ուժերը հինգշաբթի ցերեկը ոչնչացրել են անծանոթ թռչող օբյեկտը, որը նկատվել է Դիմոն քաղաքի հարավային շրջանում: Haaretz թերթի ծանուցմամբ` թռչող անծանոթ օբյեկտը որոշել են ոչնչացնել այն իրողությունից հետո, երբ նա թռչում էր միջուկային ռեակտորի օդային գոտում, որտեղ  արգելված են  թռիչքները:.  Զինվորականների տվյալներով` թռչող սարքը անօդաչու էր : Իսկ The Jerusalem Post թերթը գրում է, որ անօդաչու սարքն ուներ շարժիչ: Israel-a-Jom թերթը վկայաբերում է պաշտպանության գերատեսչության աղբյուրները, գրում է, որ թռչող սարքի բեկորների վրա հայտնաբերվել են իվրիտով գրություններ: Թե ինչ մակագրություն էր դա` չի տեղեկացվում: Ներկա պահին թռչող այս օբյեկտը հետազոտվում է, միջադեպի հանգամանքները ճշտվում են: Դիտարկվում է Դիմոնի մասին հետախուզական տվյալներ հավաքելու վարկածը: Միջադեպի հետևանքով սահմանափակվել են Էյլաթ չվերթերը: Իսկ մասնավոր թռիչքների համար հրահանգել են ավելի ցածր բարձրությունը, քան` սովորականի դեպքում է: Սա Երկրորդ լիբանանյան պատերազմից հետո երկրորդ դեպքն էր:Առաջին անգամ 2006 թվականի օգոստոսին Իսրայելի ռազմաօդային ուժերը կալանեցին Լիբանանից ուղարկված անօդաչու ինքնաթիռը: 1 տարի առաջ այլ միջադեպ տեղի ունեցավ, երբ գերթեթև ինքնաթիռը ուժեղ  քամուց քշվել էր Դիմոն համալիրի կողմը:  Այդ ժամանակ իսրայելական 2 ռեակտիվ ինքնաթիռներ անմիջապես երկինք բարձրացան և  կապ հաստատեցին օդաչուի հետ: Արդյունքում` ինքնաթիռը վայրէջք կատարեց Արադում:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply