Հետաքրքիր փաստեր հռչակավոր «խելագարների» կյանքից
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 22, 2010 4:00
Հասարակությունը խելագարների նկատմամբ անառողջ հետաքրքրություն է դրսևորում: Իսկ եթե խոսքը հանրահայտ մարդկանց մասին է…
Լատիներեն genius բառը ( հայերենում` հանճար) նշանակում է օժտվածության բարձրագույն աստիճան: Հանճարներով հիանում ենք, սակայն ժամանակակիցները չեն սիրում նրանց, երբեմն էլ` ատում ու նախանձում են:
Կարծիք կա, որ օժտված մարդը, ում բնությունը շռայլել է ունակություններով, անվճար վայելում է իրեն բաժին ընկած նվերը:
Ո՞վ է հանճարը, առո՞ղջ է նա, թե՞ հիվանդ
-Երկար ժամանակ, չէին լռում խոսակցությունները Ջոնաթան Սվիֆտի` անմահ Գուլիվերի հեղինակի անվան շուրջ: Ի վերջո բժիշկներն անողոք վճիռ կայացրեցին՝ խելագար է: Դրա համար փաստարկներ էին բերվում, որոնց թվում` հիշողության կորուստը (չէր ճանաչում նույնիսկ մտերիմներին), Իռլանդիայում հոգեբուժական հիվանդանոցի ստեղծման գաղափարը, որին կտակեց իր ողջ կարողությունը, ու եթե հավատալու լինենք խոսակցություններին, այդ հիվանդանոցի առաջին հիվանդը դառնալու ակնկալիք ուներ:
-Գերմանացի կոմպոզիտոր Շումանը խանգարման նոպաներ էր ունենում 24 տարեկանից սկսած, իսկ 46-ում լրիվ խելագարվեց: Նա տառապում էր կպչուն մտքերից. շարունակ կարծում էր, թե իրեն խոսող սեղաններ են հետապնդում, տեսնում էր ձայներ, որոնք իրար վրա բարձրանալով` ակորդներ էին կազմում և երաժշտական դարձվածքների վերածվում:
-Շվեդ բնագետ Կառլ Լիննեյը 60 տարեկանում ընկավ անդամալույծ ու անիմաստ թմբիրային վիճակի մեջ:
-Անգլիացի գրող Հարինգտոնը երևակայում էր, որ իր շուրթերից արտաբերված մտքերը թռչունների ու մեղուների կերպարանք են առնում. ավելն առնում և փորձում էր քշել դրանց:
-Իտալացի փիլիսոփա Կարդանոյին թվում էր, թե կառավարությունները հետևում են իրեն, իսկ հրամցվող միսը ներծծված է ծծումբով ու մոմով:
-Մոցարտը նույնպես տառապում էր հետապնդման մտասևեռումով. նա կարծում էր, որ իտալացիները ցանկանում են թունավորել իրեն:
-Չափազանցված կամ մտասևեռված զգայականությունը, ինչպես նաև հիշողության ժամանակավոր կորուստը բնորոշ է ոչ միայն մեծ մարդկանց, այլև «խախտվածներին»: Ինչպես հանճարներին, այնպես էլ խելագարներին հատուկ չեն չափավորությունը: Նրանց մեծ մասը չարաշահում է ալոհոլը: Օրինակ, երբ Իբսենը խմում էր, սկսում էր ճմռթել ու կտոր-կտոր անել ձեռքի տակ պատահածը` հաճախ ոչնչացնելով հենց նոր ստեղծածը:
Վան Գոգն օրեր շարունակ նկարում էր, դույլերով աբսենտ խմում: Նա կտրեց իր ձախ ականջը և այդ տեսքով ինքնադիմանկար նկարեց, իսկ 37 տարեկանում ինքնասպան եղավ: Նրա մահից հետո հրապարակվեց բժիշկների ավելի քան 150 ախտորոշում, որոնց համաձայն` նկարիչը տառապում էր էպիլեպսիայով, գլխուղեղի ուռուցք ուներ, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, շիզոֆրենիա…






Facebook
Tweet This
Email This Post
