Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի թվակազմը կավելանա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2010 14:37

Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում վավերացրեց 2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 20-ին նամակների փոխանակմամբ կնքված ՙԱֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ՚ համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագիրը:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում իր զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության ժամկետն երկարաձգել մեկ տարով, իսկ զորախմբի թվաքանակը հասցնել մինչև 45-ը` ներկայիս 40-ի փոխարեն, հերթափոխների ժամանակ` մինչև 90-ը: Դա պայմանավորված է հինգ հրահանգիչների օպերատիվ ուսուցման և փոխգործողության բազմազգ խմբերի աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ Գերմանական կողմի հետ վերջնական պայմանավորվածության ձեռքբերմամբ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply