ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ օրենսդրական փաթեթի քվեարկությունը ԱԺ-ում տապալվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2010 14:34

Ազգային ժողովի դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ օրինագծի և դրանից բխող ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԵրեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚, ՙՀայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚, ՙԲազմաբնակարան շենքի կառավարման մասին՚  օրենքներում լրացումների և փոփոխությունների փաթեթի քվեարկությունը տապալվեց:

Կառավարության օրենսդրական այս վիճահարույց նախաձեռնության հիմնական ընդդիմախոսները` ՀՅԴ և ՙԺառանգություն՚ խմբակցությունները, քվեարկությունը բոյկոտեցին: Արդյունքում, քվեարկությանը չմասնակցեցին անհրաժեշտ թվով` առնվազն 66 պատգամավորներ, ուստի քվեարկությունը համարվեց չկայացած: ՀՀԿ խմբակցությունը` պատճառաբանելով քվեարկության ժամանակ տեխնիկական վրիպակի առկայությունը, առաջարկեց  քվեարկությունը կրկնել, սակայն վերաքվեարկության արդյունքում պատկերը չփոխվեց:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2850 անգամ:
Print Friendly

Leave a Reply