Վլադիմիր Պուտին. ուղղափառությունը ավելի մոտ է իսլամին, քան կաթոլիկությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2010 14:23

Վլադիմիր Պուտւինը ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանել է ազգային հողի վրա հակամարտությունների վերաբերյալ հարցին:Նա հայտարարել է , որ որոշ մարդկանց կարծիքով` ուղղափառությունը ավելի մոտ է իսլամին, քան կաթոլիկությանը: Պուտինը ասել է, որ ռուսները պետք է խուսափեն  այլ տարածաշրջաններից եկած մարդկանց հանդեպ վախից : Նրա կարծիքով` այդ աշխատանքով պետք էզբաղվեն տարածաշրջանային իշխանությունները և հասարակական կազմակերպությունները : Պուտինը ասել է, որ ռուսաստանցիները պետք է ըմբռնեն, որ նրանք համարվում են մի երկրի քաղաքացիներ:

«Մենք մի երկրի քաղաքացիներ ենք և պետք է մեզ համապատասխան ձևով դրսևորենք, որպեսզի կովկասցիները չվախենան դուրս գալ Մոսկվայի փողոցներ, իսկ ռուսները վախենան ապրել Կովկասում… Ռուսաստանն ի սկզբանե բազմազգ և բազմադավանական  երկիր է: Մեր երկիրը արևելյան քրիստոնեական` ուղղափառ երկիր է, որոշ տեսաբաններ ասում են , որ այն ավելի մոտ է իսլամին, քան կաթոլիկությանը: Ես չեմ կամենում գնահատել, թե որքան արդարացի է այս համոզմունքը, սակայն մեզանում  հարյուրամյակի ընթացքում մշակվել է փոխգործակցության որոշակի մշակույթ»,- հաստատել է վարչապետ Պուտինը:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply