Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 17, 2010 13:57

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Կարևորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման և պաշտպանության այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այն ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարևոր ուղղություններից է:

Բարձր գնահատելով միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը և ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը` դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերը նշել  է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը և ընդլայնել նրա շրջանակները:

Դիտվել է 1886 անգամ:
Print Friendly

Leave a Reply