Հայաստանի շախմատիստները Մայնցում կմասնակցեն շախմատի միջազգային փառատոնի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 28, 2009 16:04

1208-l_aronyanՀուլիսի 28-ից մինչև օգոստոսի 2-ը Գերմանիայի Մայնց քաղաքում կանցկացվի շախմատի փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչները:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի «արագ» շախմատի աշխարհի առաջնությանը: Նա կխաղա նաև «Շախմատ 960»-ի կամ, ինչպես ընդունված է ասել, Ֆիշերի վարկածով շախմատի աշխարհի առաջնությունում:

Շախմատի բաց մրցաշարում մեր ուժեղագույն գրոսմայտերներից կարողությունները կփորձեն Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply