«Հայռուսգազարդի» նոր ղեկավարը Վարդան Հարությունյանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2010 13:42

«Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահի պաշտոնում Կարեն Կարապետյանին փոխարինելու է նրա տեղակալ Վարդան Հարությունյանը: Այդ լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

«Հարությունյանը լավ վարչարար է, երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: Նրա օրոք են իրականացվել Երեւանի գազաֆիկացման աշխատանքները: Քաջատեղյակ է բոլոր ծրագրերին»,- իր նոր ղեկավարի մասին նշեց Սարդարյանը:

Նշենք, որ 35-ամյա Վարդան Հարությունյանը տնտեսագիտության թեկնածու է, իսկ 2009-ից զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնում փոխարինելու է Կարեն Կարապետյանին, ով այսօր Երեւանու Ավագանիում ընտրվելու է քաղաքապետ:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply