Կարեն Կարապետյանն ընտրվել է Երևանի քաղաքապետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2010 13:41

Երևանի նոր քաղաքապետը «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն կարապետյանն է: Երևանի ավագանին 51 կողմ և 1 դեմ ձայներով հաստատել է Կարապետյանի թեկնածությունը:

ՀՀԿ-ն դեռ երեկ հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում կուսակցությունն առաջարկում է Կարեն կարապետյանի թեկնածությունը:

Նշենք, որ ավագանիում ՀՀԿ-ն ունի 35 մանդատ` կազմելով բացարձակ մեծամասնություն:

Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:

1970-1980 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:

1980-1985թթ. սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:

1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում` որպես գլխավոր տնօրենի տեղակալ:

1998-2001թթ՝ «Հայէներգո» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն:

2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:

2001թ.-ից` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:

1989 թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի կոչում, ունի 17 գիտական աշխատանք:

2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:

2008թ.-ին ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:

2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:

2010թ.-ին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Դիտվել է 2913 անգամ:
Print Friendly

Leave a Reply