Մասիս քաղաքում փրկարարները բնակարանում գտել են 80-ամյա կնոջ դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2010 12:27

Դեկտեմբերի 16-ին`ժամը 21.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 28 շենքի թիվ 13 բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը:    Բնակարանում հայտնաբերվել է 1930թ.-ին ծնված Վարդանուշ Հովակիմյանի դին:

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply