Ծեծկռտուք Ռադայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2010 12:26

Ուկրաինայում ընդդիմության պատգամավորները կրծքով պաշտպանեցին Յուլիա Տիմոշենկոյին: Նախօրեին  գերագույն դատախազությունը նախկին վարչապետի նկատմամբ բյուջետային միջոցների աննպատակահարմար օգտագործման մեղադրանք էր հարուցել: Յուլիա Տիմոշենկոյից ստորագրություն են վերցրել երկրից դուրս չգալու մասին: Նրա կողմնակիցները Տիմոշենկոյի պաշտպանության ակցիա են կազմակերպել և պահանջել են դադարեցնել քաղաքական ճնշումները: Նրանք իշխանությանը մեղադրում են ընդդիմության վրա քաղաքական ճնշումներ բանեցնելու փորձերի համար:  Կռվշտուքը խորհրդարանի դահլիճում խիստ դաժան է ընթացել.  Գազանաբար ծեծվել են ընդդիմության պատգամավորները: Ջարդել են Միխայիլ Վորոնցի գլուխը, իսկ Վալերի Բոնդորենկոյի` ձեռքը: Տարածաշրջանների պատգամավորները ոչ մի կերպ չեն մեկնաբանում տեղի ունեցածը: Այս կռվշտուքը համեմատում են Խարկովյան համաձայնագրի վավերացման ժամանակ ծեծկռտուքի հետ: Այդ ժամանակ «Մեր Ուկրաինա և Յուլիա Տիմոշենկոյի դաշինք» խմբակցության պատգամավորները նիստերի դահլիճ նետեցին մի քանի  ծխե խորանարդիկներ: Այդ ժամանակ նրանցից ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply