Ասանժին ազատ արձակեցին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 17, 2010 12:09
Հինգշաբթի բանտից դուրս է եկել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը`240 հազար ֆունթ սթեռլինգ գրավի դիմաց:«Ես մտադիր եմ շարունակել աշխատանքը և ապացուցել իմ անմեղությունը»,- ասել է նա: Ասանժը կարող է ապրել միայն Մեծ Բրիտանիայում:Շվեդիայի իշխանությունները նրա դեմ սեռական ոտնձգության մեղադրանք են հարուցել, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են ԱՄՆ-ի պետքարտուղարության դիվանագիտական գաղտնի ճեպագրերը հրապարակելու մեղադրանքը: Ասանժը ԶԼՄ-ների օգնությամբ դիմել է իրեն սատարողներին և հաստատել է, որ կշարունակի համաշխարհային գաղտնիքները բացահայտել:Մասնավորապես` նա կոչ է արել իր կայքէջը պաշտպանել «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիքներից:»:






Facebook
Tweet This
Email This Post
