Գազալցակայանի մերձակայքում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2010 12:25

Դեկտեմբերի 16-ին`ժամը 18.02-ին,տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` գազալցակայանի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 22.46-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավան վարչական տարածքի 4-րդ փողոցի 4-րդ նրբ. թիվ 8 տանը: Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.13-ին, մարվել` 01.51-ին: Այրվել է Մ.Դալյանին պատկանող տան փայտյա առաստաղը` 15 քմ մակերեսով:

Դեկտեմբերի 17-ին`ժամը 01.13-ին, տեղեկատվություն է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Վերելքի փողոցի թիվ 6 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել`03.08-ին: Այրվել է Ա.Սամվելյանին պատկանող տան կիսանկուղային հարկը` 50 քմ մակերեսով:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply