«Առավոտ». Ստուգումներ են սկսվել Բեգլարյանի օբյեկտներում. Փակ է «Մետաքս գոլդ» ոսկու շուկան
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 17, 2010 11:45
Թերթը գրում է, թե նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օբյեկտներում ստուգումներ են սկսվել: «Ինչպես հաճախ է պատահում մեր տիպի երկրներում, երբ մարդն ընկնում է՝ դանակավորները շատանում են։ Մինչեւ Բեգլարյանի պաշտոնանկությունը իշխանությունները՝ ՀՀ նախագահից սկսած մինչեւ հարկային ծառայությունը, պատրաստ էին աչք փակել նրա բիզնես-գործանեության վրա։ Այլ է հիմա։ Բեգլարյանի հրաժարականից անմիջապես հետո պետական կառավարման օղակները լայնամասշտաբ արշավ են սկսել նրա դեմ։
Այսպես՝ «պլանի» տակ է հայտնվել ոչ միայն նրա բիզնեսը, այլեւ եղբայրը՝ Պետական գնումների գործակալության պետ Հակոբ Բեգլարյանը, որի պաշտոնանկության մասին պնդումներ կան։ Բացի այդ, նրա գլխավորած գործակալությունում «հարկայինը»՝ Պետական եկամուտների կոմիտեն, ստուգումներ է սկսել։ Բայց ստուգումներ իրականացվում են ոչ միայն նրա, այլեւ Գ. Բեգլարյանին պատկանող օբյեկտներում, այդ թվում՝ Գում-ի փակ շուկայում, «Մետաքս» տաքսի ծառայությունով, իսկ վերջերս բացված «Մետաքս գոլդ» ոսկու հսկայական տարածք ունեցող փակ շուկան, որը Բեգլարյանը ստեղծել էր ի հակակշիռ «բաղնիքի» տեղում գործող ոսկու շուկայի, այս օրերին ուղղակի փակ է»,-տեղեկացնում է թերթը։






Facebook
Tweet This
Email This Post
