Պրահայից Հայաստան են տեղափոխել 14 տարի հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2010 11:54

Այսօր ժամը 04.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ խմբի կողմից Պրահա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1967 թ. ծնված Արսեն Կակոսյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ  Կակոսյանը  1996 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով:
Ա. Կակոսյանը կալավավորված է:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply