«Երկիր». Ամենաթանկ բնակարանը, որում ապրում է հայ դիվանագետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | դեկտեմբերի 17, 2010 11:40

Հայաստանը դիվանագիտական առաքելություն ունի աշխարհի տասնյակ երկրներում, հարյուրավոր հայ դիվանագետներ իրենց ընտանիքներով ժամանակավորապես բնակվում են այլ պետություններում: Նրանց համար վարձակալված բնակարանների համար վճարվում է Հայաստանի բյուջեից մեր՝ հարկատուների հաշվին: Ըստ թերթի ունենած տեղեկությունների, վարձակալված ամենաթանկ բնակարանը Փարիզում է, որտեղ ժամանակին բնակվում էր դեսպան Էդուրադ Նալբանդյանը: Այսօր այդ նույն բնակարանում է Ֆրանսիայում Հայաստանի գործող դեսպան Վիգեն Չիթեչյանը:

Բնակարանը Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ է: Ամեն ամիս այդ բնակարանի համար վճարվում է 6.300 եվրո կամ մոտ երեք միլիոն դրամ:

Դիտվել է 1178 անգամ:

Leave a Reply