Կառուցվածքային փոփոխությունների պատճառով թաղապետարանների թեժ գծերի կարգավիճակն անհայտ է անհայտ ժամկետով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 28, 2009 16:39

16Արաբկիրի թաղապետարանում գործող 28-44-13 հեռախոսահամարով թեժ գիծը, որ վերաբացվել էր 2008-ի հոկտեմբերից, այժմ անորոշ կարգավիճակում է.լուծարվել է Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը, որի կազմում գործում էր թեժ գիծը:
«Երևանի մասին» նոր օրենքի համաձայն` թաղապետարանները քաղաքապետարանին կից վարչական միավորներ են: Թաղապետարաններում այժմ ընթանում են վարչական և կադրային փոփոխություններ, և բոլոր թաղապետարանների թեժ գծերի ապագան դեռ պարզ չէ: «Մենք դեռ չգիտենք, թե որ բաժնի ներքո հետագայում կգործի թեժ գիծը, գուցե կոմունալ, կամ ընդհանուր բաժնի,- ասում է թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Գյուլումյանը,- Կարող է 15 օրվա կամ գուցե 1 ամսվա կամ ավելի ուշ պարզվի կարգավիճակը»:
Գյուլումյանն ասում է, որ այժմ թեժ գծին գրեթե զանգեր չեն լինում. բնակիչներն էլ գիտեն, որ թաղապետարանում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, և դեռ հստակ չէ, թե որ հարցի համար ով է պատասխանատու:Բնակիչների բողոքները և ահազանգերը, ըստ Գյուլումյանի, արձանագրվում են, և դրանց ընթացք կտրվի միայն կառուցվածքային փոփոխություններից հետո.«Այդ ժամանակ միայն պարզ կդառնա, թե որ հարցերով պետք է մենք զբաղվենք, որ հարցերով քաղաքապետարանը»:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply