Զենքի սպառնալիքով կողոպտել են Բաղրամյան փողոցի բուքմեյքերական ակումբներից մեկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2010 11:38

Այսօր`  ժամը 01.25-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Տոտո» բուքմեյքերական ակումբներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.45-ին դիմակավոր 2 անձ, որոնցից մեկի մոտ եղել է ինքնաձիգ, մուտք են գործել բուքմեյքերական ակումբ և զենքի սպառնալիքով աշխատակցից հափշտակելով 240.000 դրամ, դիմել են փախուստի:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply