Իրանը գաղտնի բանակցություններ է սկսել Արևմուտքի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 17, 2010 11:23
Daily Telegraph-ի տեղեկատվությամբ` Իրանը գաղտնի բանակցություններ է սկսել Արևմուտքի հետ` փորձելով հանել իր վրա դրված պատժամիջոցները: Բանակցությունները ընթանում են Թուրքիայի միջամտությամբ: Բրիտանական թերթի տեղեկատվությամբ` Իրանը նշանակալի տեղ է հատկացնում ուրանի իր պաշարներին: Բացի այդ` Իսլամական Հանրապետությունը կկանգնեցնի միջուկային վառելիքի հարստացման ընթացակարգը, եթե փոխարենը հանվեն պատժամիջոցները, որոնք լրջորեն ազդել են երկրի տնտեսության վրա:






Facebook
Tweet This
Email This Post
