Ավստրալիայի ոստիկանությունը արդարացրել է Wikileaks-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2010 11:12

Wikileaks նախագծից պաշտոնապես հանվել են Ավստրալիայի օրենքի խախտումների մեղադրանքը:Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը տեղեկացրել է, որ հետաքննության ընթացքում, որը սկսվել է նոյեմբերի 30-ին,  ոչ մի հանցագործություն չի հայտնաբերվել: Այս հայտարարությունը հաճելի չէր վարչապետ   Ջուլիա Գիլլարդին, ով նախապես ասել է, որ դիվանագիտական գաղտնի ճեպագրերի արտահոսքը, որոնք ուղարկվել է Վաշինգտոն Կանբերրայում ԱՄՆ-ի դեսպանատնից, անօրինական է :Ավելի ուշ տիկին Գիլլարդը փոխել է իր դիրքորոշումը, ասելով, թե արտահոսքը անօրինական բնույթ է կրում,դիվանագիտական յուրօրինակ ծանուցումները, ըստ էության, գողացել է ամերիկացի շարքային զինծառայողը: Հրապարակված հեռագրերը ցույց են տալիս, որ ավստրալական հանրությանը  ներկայացվել է  Աֆղանստանում ռազմական միջամտության գրկաբաց հեռանկար, որի մասին խոսել են Ավստրալիայի ղեկավարները` մասնավորապես Քևին Ռադդը փակ դռների ետևում:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply