7,9 մլրդ դոլար արժողությամբ «Նաբուկո» նախագիծն իրականանալու բոլոր շանսերն ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2009 15:53

nabuco«Նաբուկո» գազատարի կառուցման նախագիծը, որով պլանավորվում Է գազը մերձկասպյան տարածաշրջանից հասցնել Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը, իրականանալու բոլոր շանսերն ունի. ասել Է Ռուսաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Մարկ Ֆրանկոն:

«Նաբուկո» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը հուլիսի 13-ին Անկարայում ստորագրել են գործարքի իրագործմանը մասնակցող 6 երկրներից 5-ի` Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի և Ռումինիայի կառավարությունների ղեկավարները: Գերմանիան, որը նույնպես մասնակցում Է նախագծի իրագործմանը, համաձայնագրի տակ ստորագրություն չի դրել, քանի որ տարանցիկ երկիր չԷ:

«Այս պահին արդեն կան տվյալներ այն մասին, որ գազ կարող Է ստացվել Ադրբեջանից, Իրանից և այլ աղբյուրներից` ներառյալ Եգիպտոսը, ուր ես այժմ ուղեւորվում եմ: Եվ այն հանգամանքը, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ աշխատում Է այլ նախագծի շուրջ, նրան չի խանգարում մասնակցելու «Նաբուկո» նախագծին»,- ասել Է Ֆրանկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

«Արմենպրես»-ը գրում է, որ «Նաբուկո» նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար, և եվրոպական երկրներ բնական գազի փոխադրում Է ենթադրում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Ավստրիայի տարածքով: Այն կլինի արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը և հաշվարկված է տարեկան 31 մլրդ խորանարդ մետր գազի փոխադրման համար:

Սկզբնական փուլում խողովակաշարով ծրագրվում է պոմպամղել մոտ 15 մլրդ խմ գազ: Թուրքիայի տարածքով է անցնելու գազամուղի երկու երրորդը, կամ 3,3 հազար կիլոմետրից մոտ 2 հազարը: Գազամուղի շինարարությունը ծրագրվում է սկսել 2010 թ., իսկ դրանով գազի մատակարարումը` 2014 թ.:

Կոնսորցիումի մասնակիցներն են Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի և Գերմանիայի էներգետիկական ընկերությունները:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply