Ընդունենք միգրացիայի օգուտները ու ներկայացնենք այդ տեսլականը. նշում է ՄՄԿ-ը Միգրանտների միջազգային օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2010 11:32
Նշելով Միգրանտների միջազգային օրը` Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) նշում է, որ անհրաժեշտ է, որ կառավա¬րությունները բացեն իրենց աչքերը և տեսնեն միգրացիայի օգուտները և դա ներկայացնեն նաև հասարակության լայն շերտերին:
Ներկայումս շատ հաճախ միգրանտների ունեցած դրական ներդրումները կասկածի տակ են առնվում, քանի որ շատ կառավարություններ որդեգրում են ոչ հեռատես վարքագիծ` միգրանտներին ներկայացնելով որպես բեռ երկրի առողջացող տնտեսության համար կամ որպես սոցիալական պետության միջոցների սպառող:
Սակայն միգրանտների ունեցած ներդրումները մեծ են: Այս տարի ավելի վաղ Լոնդոնի Յունիվերսիթի Քոլիջի հրապարակված ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ Արևելյան Եվրոպայից եկած նորեկների վճարած հարկերը 37 տոկոսով ավելին են, քան նպաստների տեսքով ու հանրային ծառայությունների կողմից նրանց տրված միջոցները 2008-09թթ.: Ավելի ու ավելի շատ միգրանտներ են օգնել կարևոր հանրային ծառայությունների ապահովման հարցում, ինչպիսիք են ազգային առողջապահական համակարգում բժշկի, բուժքրոջ կամ սպասարկող անձնակազմի ծառայությունները: Վերջերս կատարված մեկ այլ ուսումնասիրություն էլ ներկայացնում է բրիտանական տնտեսության վրա ներգաղթողների ունեցած դրական ձեռնարկատիրական ազդեցությանը:
Միացյալ Նահանգներում Նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդի տվյալներով ամեն տարի Ամերիկայում ծնվածները ամերիկյան տնտեսությունում ներ•աղթողների մասնակցության շնորհիվ ստանում են շուրջ 37 միլիարդ ԱՄՆ դոլար: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 10-ն անհատ ձեռներեցից մեկը ներգաղթող է:
ՙՉնայած ապացույցներին` դեռ կան որոշ խնդիրներ, որոնք լուրջ հակազդե¬ցու¬թյուն են առաջ բերում: Խորհրդարաններում, փողոցներում, ճաշի սեղանների շուրջ բուռն քննարկումներ ու բանավեճեր են ընթանում միգրանտների ունեցած ազդեցության մասին ազգային ինքնության, անվտանգության, զբաղվածության, առողջապահական ու սոցիալական ոլորտների վրա, որոնք բոլորը միասին կազմում են հասարակարի հիմքը, – ասում է ՄՄԿ գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը, – ցավոք, այս քննարկումների մեծ մասն հիմնվում է զգացմունքների ու առասպելների վրա և ոչ սոցիալ-տնտեսական իրականության վրա: Այժմ և ապագայում էլ միգրացիան պայմանավորված կլինի համաշխարհային տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական միտումներով, որոնք այլևս անտեսել հնարավոր չէ՚:
Ըստ ՄՄԿ-ի կողմից վերջերս հրապարակված Համաշխարհային միգրացիայի մասին զեկույցի միջազգային միգրանտների թիվը 2050թ. կարող է հասնել 405 միլիոնի, եթե պահպանվեն վերջին քսան տարիների միգրացիայի աճի տեմպերը:
Թվի նման կտրուկ բարձրացման պատճառներից մեկը աշխարհի արդյունաբերական երկրներում բնակչության թվի կրճատումն է, որն ըստ կանխատեսումների կարող է մինչև 2050թ. հասնել շուրջ 25 տոկոսի: Սա զգալիորեն կավելացնի միգրանտ աշխատողների պահանջարկը, իսկ զարգացող երկրներում աշխատուժը 2005թ. 2.4 միլիարդից կհասնի 3.6 միլիարդի 2040թ.:
Շատ երկրներում տարբեր մակարդակի հմտությունների տեր միգրանտ աշխատողներ կպահանջվեն գիտելիքներ ու նորամուծություն պահանջող, ինչպես նաև այնպիսի աշխատանքների համար, որոնք երկրի քաղաքացիները չեն կարող կամ չեն ցանկանում անել: Այդ աշխատանքներն են. առողջապահական ծառայությունները, երեխաների և տարեցների համար հոգ տանելը, հանրային ծառայությունները, սպասարկման ոլորտը, ինչպես նաև գյուղատնտեսությունն ու շինարարությունը:
Համաշխարհային բանկի կանխատեսումներով եթե նվազող բնակչություն ունեցող երկրները թույլ տան, որ իրենց աշխատուժը միգրատների հաշվին աճի ընդամենը երեք տոկոսով` որը լրացուցիչ 14 միլիոն միգրանտ աշխատողներ կապահովի 2001-2025 թթ., ապա տարեկան լրացուցիչ 356 միլիարդ դոլար կձևավորվի աշխարհում, որի մեծ մասը կգնա դեպի զարգացող երկրներ:
ՙԱյս թվերը սոսկ տնտեսությանը չեն վերաբերում: Դրանք պետք է նաև դիտարկել մարդկային համատեքստում: Տնտեսական աճը հավասարեցնում է մարդկային ու սոցիալական զարգացումներն ու անվտանգությունը, – պարզաբանում է Ու. Լ. Սվինգը, – աշխարհի շատ վայրերում միգրանտների կողմից կատարված դրամական փոխանցումներն այնքան շատ բան են արել համայնքներին ծայրահեղ աղքատությունից դուրս բերելու, սեղաններին` հանապազօրյա հաց, ընտանիքներին` տուն ու երեխաներին` կրթություն ապահովելու հարցում: Այս ամենը նշանակում է ավելի լավ ապագա նրանց համար, և, իհարկե, աշխարհի մնացած մասի համար նույնպես՚:
Միգրացիան կա և կշարունակի գոյություն ունենալ և կառավարությունները պետք է ընտրեն մի•րացիայի կառավարման ՙվերին ուղու՚ կամ ՙստորին ուղու՚ սցենարը:
ՙՍտորին ուղու սցենարը՚ դա ստատուս քվոյի վիճակն է, որը հիմնվում է կարծրա¬տիպերի, վախի կարճաժամկետ քաղաքական նկատառումների վրա: Այն բնորոշվում է միգրացիոն քաղաքականության սահմանափակումներով և գրեթե չկա երկխոսություն միգրացիայի վերաբերյալ` ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում:
Դրան հակառակ, ՙվերին ուղու՚ սցենարով մի•րացիան ճանաչվում է որպես համաշխարհային տնտեսության անբաժանելի մաս և ներկայիս տնտեսական ճ•նաժամի պայմաններում տնտեսական առողջացման հարցում ընդունվում է մի•րանտների կարևոր դերակատարումը: Այս պարագայում քաղաքականությունն այնպիսին է, որ առավել համահունչ է աշխատանքային միգրացիայի մեծացող պահանջարկին, պաշտպանում է միգրանտների իրավունքները, խթանում է երկխոսությունը միգրանտի ծագման ու ընդունող երկրների միջև և կարևորում է հայրենի ու ընդունող երկրում միգրանտների ունեցած տնտեսական ու սոցիալական ներդրումները:

Նշելով Միգրանտների միջազգային օրը` Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) նշում է, որ անհրաժեշտ է, որ կառավարությունները բացեն իրենց աչքերը և տեսնեն միգրացիայի օգուտները և դա ներկայացնեն նաև հասարակության լայն շերտերին:Ներկայումս շատ հաճախ միգրանտների ունեցած դրական ներդրումները կասկածի տակ են առնվում, քանի որ շատ կառավարություններ որդեգրում են ոչ հեռատես վարքագիծ` միգրանտներին ներկայացնելով որպես բեռ երկրի առողջացող տնտեսության համար կամ որպես սոցիալական պետության միջոցների սպառող: Սակայն միգրանտների ունեցած ներդրումները մեծ են: Այս տարի ավելի վաղ Լոնդոնի Յունիվերսիթի Քոլիջի հրապարակված ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ Արևելյան Եվրոպայից եկած նորեկների վճարած հարկերը 37 տոկոսով ավելին են, քան նպաստների տեսքով ու հանրային ծառայությունների կողմից նրանց տրված միջոցները 2008-09թթ.: Ավելի ու ավելի շատ միգրանտներ են օգնել կարևոր հանրային ծառայությունների ապահովման հարցում, ինչպիսիք են ազգային առողջապահական համակարում բժշկի, բուժքրոջ կամ սպասարկող անձնակազմի ծառայությունները: Վերջերս կատարված մեկ այլ ուսումնասիրություն էլ ներկայացնում է բրիտանական տնտեսության վրա ներգաղթողների ունեցած դրական ձեռնարկատիրական ազդեցությանը: Միացյալ Նահանգներում Նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդի տվյալներով ամեն տարի Ամերիկայում ծնվածները ամերիկյան տնտեսությունում ներգաղթողների մասնակցության շնորհիվ ստանում են շուրջ 37 միլիարդ ԱՄՆ դոլար: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 10-ն անհատ ձեռներեցից մեկը ներգաղթող է: ՙՉնայած ապացույցներին` դեռ կան որոշ խնդիրներ, որոնք լուրջ հակազդեցություն են առաջ բերում: Խորհրդարաններում, փողոցներում, ճաշի սեղանների շուրջ բուռն քննարկումներ ու բանավեճեր են ընթանում մի•րանտների ունեցած ազդեցության մասին ազգային ինքնության, անվտանգության, զբաղվածության, առողջապահական ու սոցիալական ոլորտների վրա, որոնք բոլորը միասին կազմում են հասարակարգի հիմքը, – ասում է ՄՄԿ գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը, – ցավոք, այս քննարկումների մեծ մասն հիմնվում է զգացմունքների ու առասպելների վրա և ոչ սոցիալ-տնտեսական իրականության վրա: Այժմ և ապագայում էլ միգրացիան պայմանավորված կլինի համաշխարհային տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական միտումներով, որոնք այլևս անտեսել հնարավոր չէ՚: Ըստ ՄՄԿ-ի կողմից վերջերս հրապարակված Համաշխարհային միգրացիայի մասին զեկույցի միջազգային միգրանտների թիվը 2050թ. կարող է հասնել 405 միլիոնի, եթե պահպանվեն վերջին քսան տարիների միգրացիայի աճի տեմպերը: Թվի նման կտրուկ բարձրացման պատճառներից մեկը աշխարհի արդյունաբերական երկրներում բնակչության թվի կրճատումն է, որն ըստ կանխատեսումների կարող է մինչև 2050թ. հասնել շուրջ 25 տոկոսի: Սա զգալիորեն կավելացնի միգրանտ աշխատողների պահանջարկը, իսկ զարգացող երկրներում աշխատուժը 2005թ. 2.4 միլիարդից կհասնի 3.6 միլիարդի 2040թ.:Շատ երկրներում տարբեր մակարդակի հմտությունների տեր միգրանտ աշխատողներ կպահանջվեն գիտելիքներ ու նորամուծություն պահանջող, ինչպես նաև այնպիսի աշխատանքների համար, որոնք երկրի քաղաքացիները չեն կարող կամ չեն ցանկանում անել: Այդ աշխատանքներն են. առողջապահական ծառայությունները, երեխաների և տարեցների համար հոգ տանելը: Եթե նվազող բնակչություն ունեցող երկրները թույլ տան, որ իրենց աշխատուժը միգրատների հաշվին աճի ընդամենը երեք տոկոսով` որը լրացուցիչ 14 միլիոն միգրանտ աշխատողներ կապահովի 2001-2025 թթ., ապա տարեկան լրացուցիչ 356 միլիարդ դոլար կձևավորվի աշխարհում, որի մեծ մասը կգնա դեպի զարգացող երկրներ: ՙԱյս թվերը սոսկ տնտեսությանը չեն վերաբերում: Դրանք պետք է նաև դիտարկել մարդկային համատեքստում: Տնտեսական աճը հավասարեցնում է մարդկային ու սոցիալական զարգացումներն ու անվտանգությունը, – պարզաբանում է Ու. Լ. Սվինգը, – աշխարհի շատ վայրերում միգրանտների կողմից կատարված դրամական փոխանակումներն այնքան շատ բան են արել համայնքներին ծայրահեղ աղքատությունից դուրս բերելու, սեղաններին` հանապազօրյա հաց, ընտանիքներին` տուն ու երեխաներին` կրթություն ապահովելու հարցում: Այս ամենը նշանակում է ավելի լավ ապագա նրանց համար, և, իհարկե, աշխարհի մնացած մասի համար նույնպես՚:Մի•րացիան կա և կշարունակի գոյություն ունենալ և կառավարությունները պետք է ընտրեն միգրացիայի կառավարման ՙվերին ուղու՚ կամ ՙստորին ուղու՚ սցենարը:ՙՍտորին ուղու սցենարը՚ դա ստատուս քվոյի վիճակն է, որը հիմնվում է կարծրատիպերի, վախի կարճաժամկետ քաղաքական նկատառումների վրա: Այն բնորոշվում է միգրացիոն քաղաքականության սահմանափակումներով և գրեթե չկա երկխոսություն միգրացիայի վերաբերյալ` ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում: Դրան հակառակ, ՙվերին ուղու՚ սցենարով միգրացիան ճանաչվում է որպես համաշխարհային տնտեսության անբաժանելի մաս և ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական առողջացման հարցում ընդունվում է միգրանտների կարևոր դերակատարումը: Այս պարագայում քաղաքականությունն այնպիսին է, որ առավել համահունչ է աշխատանքային միգրացիայի մեծացող պահանջարկին, պաշտպանում է միգրանտների իրավունքները, խթանում է երկխոսությունը մի•րանտի ծագման ու ընդունող երկրների միջև և կարևորում է հայրենի ու ընդունող երկրում միգրանտների ունեցած տնտեսական ու սոցիալական ներդրումները:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply