Նաոմի Քեմփբելը որոշել է մայրանալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 16, 2010 23:32
Հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, բոլորելով իր 40-ամյակը սույն թվականի մայիսի 22-ին, մտածում է մայրանալու մասին: «Սեւ պանտերան» խոստովանել է, որ կցանկանար իր ռուս ընկերոջը՝ Վլադիսլավ Դորոնինին երեխա պարգեւել:
Նաոմին գիտակցում է, որ իր տարիքում հղիությունը մեծ ռիսկ է, բայց, այդուհանդերձ, մոդելը դա արդարացված է համարում, քանի որ երեխաների շնորհիվ են ծնողները երկրորդ երիտասարդություն ապրում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:






Facebook
Tweet This
Email This Post
