ԱՄՆ-ը մեղմացնում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 28, 2009 14:58
Վաշինգտոնն արագացնում է Դամասկոսի նկատմամբ պարտադրված պատժամիջոցների մեղմացման քայլերը: Սպիտակ տան խոսնակ Թոմի Վիտորը հայտարարել է, որ այսուհետ ամերիկյան ընկերությունները կկարողանան Սիրիա արտահանել բարձրագույն տեխնոլոգիաներ, քաղաքացիական օդանավերի պահեստամասեր, հեռահաղորդակցության սարքավորումներ, որոնց արտահանումն արգելվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի կառավարման տարիներին: Պատժամիջոցների վերացման գործընթացի մասին Սիրիայի նախագահի հետ խոսել է նաև Մերձավոր Արևելք ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Ջորջ Միտչելը: Վաշինգտոնում Սիրիայի դեսպանն էլ ասել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը գիտակցում է, որ այդ քայլով ավելի կհեշտացնի մերձավորարևելյան խաղաղության գործընթացը:






Facebook
Tweet This
Email This Post
