Դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արդյունաբերության նախարար Աբրահամ Դեդեյանի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 16, 2010 17:36
Դեկտեմբերի 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արդյունաբերության նախարար Աբրահամ Դեդեյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման եղանակներն ու հեռանկարները: Կարեւորվել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, գործարարների շփումների ակտիվացումը եւ գործարար համաժողովների կազմակերպումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, ինչպես նաեւ` Լիբանանի ներքաղաքական խնդիրներին:






Facebook
Tweet This
Email This Post
