Ինչու է Ձեր երկիրը այդքան անհարգալից վերաբերում հայերի և Հայաստանի հանդեպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 16, 2010 17:09

ARMENIA Today խմբագրությունը բաց նամակ է ստացել, որը հասցեագրված է Հայաստանում  Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Չարլզ Լոնսդեյլին

Հարգարժան դեսպան

Ես հարց ունեմ Ձեզ հղելու` ինչո՞ւ է Ձեր երկիրն այդքան անհարգալից վերաբերում հայերին, Հայաստանին և նրա պատմությանը: Վերջերս Ձեր դեսպանատունը կոպիտ մերժել է Հայաստանի հոգևոր անձ  եպիսկոպոս Միքայել Աջապայանին անցակարգ ստանալը, իսկ վերջերս հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայում կեղծ հանրագիտարան է հրատարակվել, որի համաձայն` Հայաստանը երկիր է, որտեղ  օգտագործում են  հայերենը և ադրբեջաներենը. ինչ անհեթեթություն: Հայաստանում պետական լեզուն միշտ հայերենն է եղել: Կամ էլ թե չէ` հրատարակությունը հաստատում է,  թե  Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է: Որտեղի՞ց են այս ստերը: . Նայեցեք, խնդրեմ, հին աշխարհի քարտեզին, ո՞րտեղ եք տեսել երկիր` «Ադրբեջան» անվան տակ: Ադրբեջան պետության անվան  և տեղի բնակիչներին` ադրբեջանցիներ կոչելու հեղինակները  կոմունիստներն են: «Ադրբեջանցի» բառը տոպոնիմ է: Տպավորություն է ստեղծվում , թե Ձեր երկիրը կանխակալ վերաբերմունք ունի Հայաստանի և հայերի հանդեպ: Այսպես օրինակ` Ձեր երկրում ապրում են մեծ թվով հնդիկներ, պակիստանցիներ:Ձեր ըմբռնմամբ`կարելի է ասել, որ Անգլիայի պետական լեզուն անգլերենն է , հնդկերենը, պակիստանյան լեզուն և հնարավոր է` նաև այլ լեզուներ: Ես հասկանում եմ, որ անգլիական ընկերությունները Ադրբեջանում զբաղվում են նավթային արդյունաբերությամբ, այսինքն`«փող են սարքում», սակայն սա Անգլիային իրավունք չի վերապահում ամեն առիթով հաճոյանալ մեր հակառակորդին, տվյալ դեպքում`Ադրբեջանին`պատմությունը  հեղեղելով կեղծ աղբով: Գումարներ եք վաստակում, ապա թող բարօրության համար վաստակեք, սակայն չի կարելի շահադիտական նպատակներով խեղաթյուրել մեր պատմությունը: Դուք բարոյական և իրավաբանական ոչ մի իրավունք չունեք ձեր հանրագիտարաններում ապատեղեկատվություն տարածելու Հայաստանի մասին և  ապա` այն տարածել ողջ աշխարհով մեկ: Ես կարծում եմ , որ մեր համապատասխան կառույցները դատական մարմիններին պետք է հայց ներկայացնեն` ձեր կեղծ հանրագիտակի և Մեծ Բրիտանիայի բարձր կառույցների դեմ: Խնդրում ենք Ձեր համագործակցությունը` այդ անհեթեթության արդարացի լուծման համար:

Հարգանոք` դոկտոր  Հարրի Նահապետյան

ՀԳ

Հիշեցնենք, որ 2003 թվականին բրիտանական` «Macmillan children’s books»մանկական հրատարակչությունը  հրատարակել է «Աշխարհագրության պատկերազարդ մեծ հանրագիտարանը», որում տեղ են գտել Հայաստանի մասին կեղծ տվյալներ: Գրքում  նախ`  ասվում է, թե պետական լեզուն Հայաստանում հայերենի հետ միաժամանակ ադրբեջաներենն է, երկրորդ` երկրում գործում են ուղղափառ առաքելական եկեղեցին և Շիա իսլամը, երրորդ`թե 1991 թվականից սկսած` Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայաստանը հակամարտում է Ադրբեջանի դեմ` Լեռնային Ղարաբաղի համար, որը ադրբեջանական տարածք է` բնակեցված հայերով: 2009 թվականին  հանրագիտարանը թարգմանել է «Մախաոն» հրատարակչությունը` իր հրատարակությունում ներառելով ոչ համապատասխան տեղեկատվություն: Այս փաստը պատահաբար հայտնի է դարձել Հայաստանի հանրությանը ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Դիտվել է 2478 անգամ:
Print Friendly

Leave a Reply