ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը դեմ է Պաղեստինի պետությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 16, 2010 16:49
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հռչակագրային բանաձև է ընդունել, համաձայն որիէ ԱՄՆ-ն պետք է վետոյի իրավունքից օգտվի, եթե ՄԱԿ-ում դրվի Պաղեստինյան պետության միակողմ ճանաչման հարցը` Երուսաղեմ մայրաքաղաքով: Իսրայելական «Հարեց» թերթը կարծիք է հայտնել, որ այդ կերպ ներկայացուցիչների պալատը հայտարարել էՊաղեստինի պոետության իր կողմից չընդունելու մասին և կոչ է արել պաղեստինցիներին` դադարեցնել իկրենց ջանքերըանկախ պետության գաղափարը առաջադրելու համար: Արտերկրի հարցերով պալատի կոնգրեսական Հովարդ Բերմանը, որը քննարկմանէ դրել բանաձևը, քննադատության է ենթարկել միջազգային հանրության կողմից Պաղեստինի պետության ճանաչումը: Այդ հայտարարությունը հաջորդել է այն իրողությունից հետո, երբ Բրազիլիան , Արգենտինան, Ուրուգվայը ճանաչել են Պաղեստինի պետությունը`1967 թվականի սահմաններով: Երկուշաբթի Եվրամիությունը հայտարարություն է տարածել, թե պատրաստակամ է ճանաչելու պաղեստինյան պետությունը:






Facebook
Tweet This
Email This Post
