Ֆիդել Կաստրո. Ասանժը ծնկի բերեց ԱՄՆ-ն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2010 16:33

«Ջուլիան Ասանժը ԱՄՆ-ն ծնկի բերեց և ջախջախիչ բարոյական հարված հասցրեց«,- գրել է Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոն`«Գերտերությունը դատապարտյալների աթոռի վրա« հոդվածում`«Ֆիդելի խորհրդածությունները» շարքից:«Ոչ ոք չէր կարող խիզախել` կասկածի տակ դնելով ճշմարտությունը, որը բովանդակում է փաստաթղթերում»,- ընդգծել է նա: Ֆիդել Կաստրոյի կարծիքով` անդրազգային տեղեկատվական ընկեևրությունները մենաշնորհ են  դարձրել նորությունները: Այսպես` նա «վարձկան, ռեակցիոներ, ֆաշիստամետ է» համարել իսպանական մեդիա«Պրիսա» գործակալությունը և գերմանական «Շպիգել» հրատարակությունը: Հիշեցնենք, որ այժմ Ասանժը գտնվում է Բրիտանիայում: Շվեդիայի իշխանությունները որոշել են բողոքարկել WikiLeaks-ի հիմնադրին գրավի դիմաց ազատ արձակումը:: Ավելի վաղ` Լոնդոնի դատարանը 2 ժամ է տվել ազատ արձակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար: Մինչ այդ` Ասանժին դատարանը ազատ է արձակել`380 հազար դոլար գրավի դիմաց:Պայմանական ազատության համար Ասանժը պարտավորվել է կրել էլեկտրոնային հաղորդիչ, որը իշխանություններին կծանուցի նրա գտնվելու վայրի մասին:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply