WikiLeaks-ի հրապարակած դիվանագիտական ճեպագրերը Ադրբեջանի և BP ընկերության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2010 15:49

Ամերիկյան դիվանագետների ճեպագրերի համաձայն`Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է BP-ին` ադրբեջանական նավթ գողանալու հարցում: Այդ մասին վկայաբերում է The Guardian-ը: Լրագրող Թիմ Ուեբի դիտարկմամբ` շանտաժով BP-ը Կասպյան տարածաշրջանի գազային խոշոր հանքավայրերը իրացնելու իրավունք է ստացել: «Ալիևը հաստատել է, որ ընկերությունը շահարկել է երկրի ժամանակավոր հիմնախնդիրները`2006 թվալշկանի դեկտեմբերին գազի պակասի հետ կապված: Ադրբեջանական սպառողներին գազի մատակարարման ընդլայնման  դիմաց `BP-ը հասել է շահավետ գործարքի` արտադրանքի  բաժնեմասի և կասպյան հանքավայրերի իրացման առումով«,- գրվել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան ճեպագրերից մեկում: WikiLeaks –ը հրապարակած մեկ այլ ճեպագիր հաստատում է, որ BP –ի իշխանությունը Ադրբեջանի վրա մեծ է:  Դիվանագիտական մեկ այլ ճեպագրի համաձայն`իր ծովային հենահարթակներում զգուշանալով ահաբեկչություններից` Ադրբեջանի ռազմածովային ուժերին հանդերձավորել է գերժամանակակից ռադարներով: Ընդ որում` Ալիևը դադարել է չարակամորեն վերաբերել BP-ին Վրաստան Ռուսաստանի ներխուժումից  և «Բաքու- Թբիլիսի- Ջեյհան» նավթամուղում քրդերի կողմից խոշոր պայթյուններ իրականացվելուց հետո: BP-ի հետ ունեցած Ադրբեջանի վեճը կապված է նավթի մասնաբաշխման հետ, որը արդյունահանվում է Ազերի- Չիրագ- Գյունլի հանքավայրում: Ենթադրվում էր, որ Ադրբեջանի բաժինը աստիճանաբար կաճի, սակայն 2007 թվականի ապրիլին BP-ը մերժեց այն ավելացնել` պատճառաբանելով տրանսպորտային ծախսերը և հանքավայրի իրացման դանդաղ տեմպերը: 2007 թվականի հոկտեմբերին ադրբեջանական պետական Socar ընկերությունը դատականմիջոցներով սպառնացել է BP-ին, մասնավորապես` սպառնացել է այս ընկերության ադրբեջանական բաժանմունքի ղեկավար Բիլլ Շրյոդերի նկատմամբ 10 միլիարդ դոլար արժողությամբ ադրբեջանական նավթ գողանալու մեղադրանք հարուցել: Ամերիկյան դիվանագիտական ճեպագրերից կարելի է եզրակացնել, որ 2008 թվականի հուլիսին BP-ի և Ադրբեջանի միջև բանակցությունները կանգնեցվել են, սակայն 2008 թվականի օգոստոսին BP-ի ավագ մենեջեր Էնդի Ինգլիսը հանդիպել է նախագահ Ալիևի հետ և հայտնաբերել է, որ սա այլ կերպ է վերաբերում ընկերությանը: 2009 թվականի հուլիսին BP-ը և Socar-ը համաձայնագիր են կնքել` խոշոր գազային հանքավայրի հետախուզման և իրացման վերաբերյալ:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply